ԱԳ փոխնախարարը հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ փոխնախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում տեղի ունեցող «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումի» շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի և Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորի հետ:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկվեցին ս.թ. նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ջակարտա կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Երկուստեք վերահաստատեց երկկողմ կապերի առավել խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ողջունելով առկա դրական դինամիկան:

Երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների համատեքստում կարևորվեց Ջակարտայում ՀՀ դեսպանության գործունեությունը: Այդ առումով նախարարի տեղակալ Պապիկյանը հույս հայտնեց, որ փոխադարձության սկզբունքով Ինդոնեզիայի իշխանությունները մոտակա ժամանակներս կդիտարկեն Երևանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելու հարցը՝ ընդգծելով, որ այդ քայլը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Մուհամեդ Անշորն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին» մասնակցելու կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ այս հանդիպումը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի քննարկման համար:

Զրուցակիցներն անդրադարձան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացներին:




Լրահոս