«Սասնա ծռեր»-ի համախոհները երթ են կազմակերպել դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1950 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում դեկտեմբերի 10-ը պաշտոնապես սահմանվել է Մարդու իրավունքների օր։

Ամսաթիվն ընտրվել է՝ ի պատիվ Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների համաընդհանուր հռչակագրի ընդունման։

Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվել են անհատի հիմնական իրավունքները:

Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Այսօր «Սասնա ծռեր»-ի համախոհները ի պատիվ իրենց ընկերների իրավունքների ոտնահարման, երթ են կազմակերպել դեպի «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս