
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ևս մոտ 200 ամերիկացի զինծառայող է ուղարկվել Սիրիա քրդական և արաբական աշխարհազորայիններին օգնելու համար, փոխանցում է BBC-ն:
Զինծառայողները կօգնեն Ռաքքա քաղաքից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս բերելու հարցում:
Ռաքքան համարվում է խալիֆաթի ոչ պաշտոնական մայրաքաղաքը:
Սիրիայում արդեն գտնվում է մոտ 300 ամերիկացի զինծառայող: