
Նոյեմբերի արդյունքներով Լոնդոնի «Չելսի»-ն նվաճել է ԱՊԼ-ի բոլոր տիտղոսները: Լավագույն մարզիչ է ճանաչվել Անտոնիո Կոնտեն. ակումբը նախորդ ամիս հաղթանակ է տարել երեք խաղում:
Լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստացել է լոնդոնցիների հարձակվող Դիեգո Կոստան, ով նոյեմբերին դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Լավագույն գոլ է ճանաչվել Պեդրոյի հարվածը: