Այսօր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը: Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր, հուշանվերներ և քաղցրավենիք։
Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված էր ին, ով իր բարեմաղթանքը հղեց բոլոր փոքրիկներին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում իրենց տպավորություններով կիսվեցին նաև տաղավար-տնակների ներկայացուցիչները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան