Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող ԲԿ-ն դիմել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը շարունակում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, ու չի բացառվում՝ կանգնի փակման վտանգի առջեւ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար դիմել են դատարան:

2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը: Եւ հիմա, պարզվում է, բժշկական կենտրոնն է ընկել դատարանի դռները եւ պահանջում է հետ ստանալ իր գումարները:

2016 թվականի նոյեմբերի 8-ին ԲԿ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Մամիկոն Համբարձումյանից պահանջում է իր՝ շուրջ 2 միլիոն դրամը:




Լրահոս