
Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները:
«Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջանների փողոցները զուգահեռ մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներն այս պահին երթևեկելի են: Իրականացվում են նաև մայթերի մաքրման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:
Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն