2016-ն անցավ գնացքներում եւ օդանավակայաններում. Էլլա Տարունց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է Նոր տարվան ընդառաջ հայ հայտնիներից հետաքրքրվել` որտեղ, ինչ ֆորմատով եւ ում հետ են նրանք պատրաստվում նշել տոները:

Այսպիսով` Ամանորը Էլլա Տարունցի սիրելի տոնն է, որին նա սպասում է երեխայի պես: Երգչուհին մեզ պատմեց, որ Նոր տարվան ընդառաջ մշտապես սպասում է անակնկալների. «Պատկերացրեք, որ այդ առումով հույսերս միշտ արդարանում են, կարծում եմ` այս տարի էլ այդպես կլինի: 2017-ի գալուստը կնշեմ ընտանիքիս, մասնավորապես մայրիկիս, քրոջս եւ եղբորս հետ, Ֆրանսիայում. դա մեծ երջանկություն է ինձ համար, քանի որ վաղուց է` Ամանորը չեմ դիմավորել նրանց հետ»,-անկեղծացավ երգչուհին:

15401264_1233988366682227_44642602_n

Հարցին, թե արդյոք 2016-ը Էլլայի համար հաջող տարի էր, վերջինս պատասխանեց. «Այս տարին ստեղծագործական առումով շատ ակտիվ չէր ինձ համար: Այնուամենայնիվ, հասցրեցի ձայնագրել չորս նոր երգ, որոնք կատարեցի համերգների ժամանակ: Ի դեպ, ասեմ, որ դրանց հեղինակը ես եմ: Երգերից մեկը հայրենասիրական թեմայով է, մյուս երեքը` սիրային (ոչ թե կին-տղամարդ հարաբերությունների, այլ ավելի գլոբալ տեսանկյունից)»:

Ինչ վերաբերում է 2017-ի հետ կապված գործնական ծրագրերին, Էլլան տեղեկացրեց, որ պատրաստվում է ելույթ ունենալ եվրոպական մի քանի քաղաքներում, նախատեսել է նկարահանել տեսահոլովակ, նաեւ մշակում է մենահամերգի հետաքրքիր ծրագիր. «Մտադիր եմ հանդիսատեսին ներկայանալ նոր ժանրերի, մինիմալիստական ոճի երգերով, որոնք կուղեկցվեն կենդանի նվագակցությամբ»,-մանրամասնեց նա` չշտապելով հայտնել այլ մանրամասներ:

15403056_1233989470015450_1091959811_n

Անդրադառնալով անձնական կյանքին Էլլան նշեց, որ այն այս տարի փոքր-ինչ պասիվ էր, փոխարենը ժամանակի մեծ մասը երգչուհին հատկացրել է ճոմփորդելուն. «Գրեթե ողջ տարին անցկացրի օդանավակայաններում կամ գնացքների մեջ (այդ փոխադրամիջոցը, ի դեպ, շատ եմ սիրում), եղա ԱՄՆ-ում, եվրոպական մի քանի երկրներում, Ռուսաստանում` աշխատանքը (համերգներով հանդես գալը) համատեղելով հանգստի հետ»,-եզրափակեց Էլլան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս