Երեկ Ստամբուլի կենտրոնում, ֆուտբոլային հանդիպումից հետո, պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների հաղորդմամբ` առաջին պայթյունից հետո երկրորդ պայթյունն է գրանցվել:
Մարդիկ տեղեկացնում են, որ պայթյունի տարածքում լսվել են հրազենային կրակոցներ:
Նրանց խոսքով՝ անհայտ անձինք պայթուցիկներ են նետել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի պատուհանից ինչից հետո անհետացել են:
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն ավելի ուշ հայտարարել է, որ կա 20 վիրավոր։ Նա հայտնել է, թե հարձակումն ուղղված է եղել ոստիկանների դեմ` նշելով 15 ոստիկանի մահվան մասին։