Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը. խորհուրդ է տալիս դիզայները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, եւ մենք արդեն պլանավորում ենք` ինչ անել, որ տոնական օրերը դարձնենք ինքնատիպ եւ անմոռանալի: Ինչ ֆորմատով էլ նշելու լինենք տոները, միեւնույն է՝ անհրաժեշտ է, որ մեր արտաքին տեսքը լինի շքեղ ու առանձնահատուկ: Ուստի ժամանակն է, որ կողմնորոշվենք` ռեստորանային համալիրում, ակումբում, թե պարզապես տանը` ընտանեկան եւ ընկերական ջերմ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Դրանից հետո նոր կարող ենք որոշել` ինչ հագնել Ամանորի գիշերը եւ ինչ համապատասխան աքսեսուարներ կրել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ, ով հանդես է եկել մասնագիտական խորհուրդներով:

15403205_1233989863348744_1905504627_n

Նրա խոսքով` այս տարի Ամանորին նորաձեւ է կրել ոսկեգույնի, կարմիրի (ընդ որում, եթե նախորդ տարիներին մոդայիկ էր բորդոն, ապա այս տարի` ալ կարմիրը), վարդագույնի եւ մոխրագույնի երանգները. «Ամեն դեպքում, խորհուրդ կտամ ընտրություն կատարել այն գույների միջեւ, որոնք ձեզ սազում են»,-ասաց նա:
Բավական ակտուալ են արծաթագույն, ոսկեգույն երանգներով փայլուն կտորները:
Ինչ վերաբերում է գործվածքներին, ապա դրանց ընտրության եւ համադրության հարցում այս տարի կարելի է համարձակ քայլերի դիմել. «Եթե դուք Ամանորի գիշերն անցկացնելու եք որեւէ ռեստորանային համալիրում կամ ակումբում, կարող եք կրել թե՛ մետաքսից, ժանյակից, թե՛ բրդյա կտորից զգեստներ. բոլորն էլ տեղին կլինեն:

15451166_1233989856682078_493220605_n

Այս տարվա նորաձեւությունը թույլ է տալիս անգամ համատեղել դրանք: Օրինակ` գիպյուրը, ժանյակը, մետաքսը կարելի է համադրել բրդյա կտորների հետ. այդ առումով որեւէ սահմանափակում չկա, եթե, իհարկե, խոսքը որեւէ թեմատիկ երեկոյի մասին չէ: Բնականաբար, համադրությունն անհրաժեշտ է կատարել գրագետ կերպով, կոշիկի ճիշտ ընտրություն կատարելով: Երբեմն տեսնում ենք, որ շատ տաք շապիկը համադրում են ոչ տաք, թեթեւ շրջազգեստի հետ. սա, իհարկե, ճիշտ չէ: Նման դեպքերում, թերեւս, տեղին կլինի օգտվել նորաձությանն առնչվող կայքերից կամ մասնագետների խորհուրդներից»,-մեկնաբանեց դիզայները:

15417054_1233989850015412_525181366_n

Հաճախ կանայք չեն կողմնորոշվում` Ամանորի գիշերը կրել տաք եւ հարմարավետ երկարաճիթ կոշիկնե՞ր, թե՞, այնուամենայնիվ, տրվել կոշիկներ հագնելու գայթակղությանը. «Եթե դուք Նոր տարվա գիշերը պարզապես այցելելու եք ձեր ընկերներից մեկի տուն, կարող եք երկրաճիթ կոշիկների համադրությամբ գեղեցիկ լուք ստանալ, բայց եթե տարին դիմավորելու եք ռեստորանում (ինչպես նաեւ` որոշ ակումբներում. բոլոր ակումբներին չի վերաբերում) տեղին է հագնել կոշիկ, մասնավորապես` երեկոյան բատիլիոններ, թեկուզ հաստ կրունկներով»,-նկատեց Դ. Շատվերյանը:

15494039_1233989846682079_251547675_n

Մենք հետաքրքրվեցինք` 2017-ի խորհրդանիշ աքլորի կերպարն ինչպե՞ս կարելի է գրագետ եւ կրեատիվ կիրառել լուքերում. «Տարբեր տարիներին դիզայներներն աշխատել են՝ իրենց հավաքածուներում կիրառելով կենդանակերպի նշաններ, տարբեր կենդանիների սիմվոլներ: Այնպես որ, այս առումով ոչ ոքի չեք զարմացնի, եթե չընտրեք սիմվոլը ներկայացնելու օրիգինալ տարբերակ: Ինքս էլ աշխատում եմ այնպիսի կերպարների վրա, որոնք չկրկնվող են (օրինակ` երեք տարի անընդմեջ ներկայացրել եմ պինգվինի սիմվոլը, ամեն անգամ նորովի): Ամանորի գիշերը, իհարկե, ցանկալի եւ տեղին է կիրառել տվյալ տարվա խորհրդանիշի կերպարը»,-շեշտեց Դ. Շատվերյանը:

15493919_1233989860015411_1954510776_n

Անդրադառնալով ամանորյա զարդերին եւ աքսեսուարներին` վերջինս նկատեց, որ դրանց ընտրությունը եւս կախված է զգեստից, հետեւաբար նաեւ այն վայրից, որտեղ անցկացնելու եք տոները. «Սպորտշիկ համադրության դեպքում, օրինակ, ակտուալ են չոկերները: Առկա են դրանց տարբեր տեսակներ` երեկոների, ինչպես նաեւ` առօրյա կյանքի համար նախատեսված: Դուք կարող եք գտնել չոկերների` վզին կպած եւ կախվող տարբերակներ: Եթե Ամանորի գիշերը նշելու եք ռեստորանում, խորհուրդ կտամ երեկոյան զգեստի հետ, օրինակ` ձեռքին, կրել ձյան փաթիլի տեսքով փոքրիկ, նուրբ մետաղե աքսեսուար, օրինակ` սպիտակ ոսկուց: Իսկ եթե գալիք տարին դիմավորելու եք դրսում, տոնածառի մոտ, ձյան փաթիլների ներքո, ապա ցանկալի կլինի վերարկուի կամ, օրինակ, գլխարկի վրա կրել ձմեռ պապիկի, եղջերուներին, ձնե մարդու կերպարներով զգեստին համապատասխան տարբեր աքսեսուարներ»,-եզրափակեց դիզայները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս