Մրգի շուկայում թանկացումներն արդեն սկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկեց՝ հաշվի առնելով ամանորյա տոները՝ առավել ուշադիր լինել առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման, հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում: «Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծեց վարչապետը:

Բիզնեսի համար բեռ չէ, բայց հասարակության համար ամանորյա թանկացումները մշտապես բեռ են դառնում: Այս տարին էլ կարծես թե բացառություն չէ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` մրգի ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին, 2015թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 17.7%, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ` 2.1% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-12.3%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.9%-ով:




Լրահոս