
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթում է «Տոտենհեմին»:
Հանդիպման 29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը: Սա 27-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն է Պրեմիեր լիգայում:
Ընթանում է առաջին խաղակեսը: