Բրյուսելում կայացել է ՀՀ֊ԵՄ բանակցությունների վեցերորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լուկ Դեվինյը:

Քննարկվեցին համաձայնագրի նախագծի քաղաքական երկխոսության և Հիմնական ու եզրափակիչ գլուխների դրույթները։

Բանակցությունների վերջում տեղի ունեցավ նաև լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփեցին քաղաքական, ոլորտային համագործակցության, առևտրի ու ներդրումների գլուխների շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հաջորդ փուլերի ժամանակացույցի շուրջ։




Լրահոս