Ովքեր են վարձով ապրող պատգամավորները և որքան կարողություն ունեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակություն հաստատած այն պատգամավորները, ովքեր Երեւանից չեն եւ ապրելու հնարավորություն չունեն մայրաքաղաքում, ՀՀ Ազգային ժողովի բյուջեց ամսական 100 հազար դրամ են ստանում՝ վարձով բնակարանի ծախսերը հոգալու համար: Ինչպես հայտնի է՝ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի»` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Իսկ ովքե՞ր են այդ պատգամավորները:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին՝ տրամադրեց այն տասը պատգամավորների ցանկը, որոնք խորհրդարանի տրամադրած գումարով տուն են վարձել Երեւանում:

Նրանք են՝

1. Իշխան Խաչատրյան (ՕԵԿ խմբակցություն)

ishxan xachatryan armlur

2. Էդմոն Մարուքյան (անկախ պատգամավոր)

edmon-maruqyan

3. Կարինե Պողոսյան (ՀՀԿ խմբակցություն)

karine-poxosyan

4. Հայկ Գրիգորյան (ՀՀԿ խմբակցություն)

hayk-grigoryan

5. Սուքիաս Ավետիսյան (ՀՀԿ խմբակցություն)

suqias-avetisyan

6. Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ խմբակցություն)

hovhannes-margaryan

7. Դավիթ Քոչարյան (անկուսակցական)

maxresdefault

8. Նաիրա Կարապետյան (ՀՀԿ խմբակցություն)

naira-karapetyan

9. Լյուդմիլա Սարգսյան (ՀԱԿ խմբակցություն)

lyudmila sargsyan

10. Վահագն Մախսուդյան (ԲՀԿ խմբակցություն)

vahagn-masxudyan1

Թե քաղաքի որ հատվածում եւ ինչ պայմաններով բնակարան են վարձել պատգամավորները, պաշտոնապես ճշտել չհաջողվեց, սակայն նրանք դասվում են «գերազանցիկ» պաշտոնյաների շարքին, ասել է, թե գրեթե որեւէ նիստ բաց չեն թողնում:

Իսկ թե ինչ կարողություն ունեն հիշատակված 10 պատգամավորները, կարող եք դիտել ArmLur.am-ի պատրաստած տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս