Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
«Վշտացած եմ Ստամբուլի Բեշիկթաշ նահանգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում մեծ թվով զոհերի և վիրավորների մասին լուրերով»,-ասվում է Ալիևի ցավակցական հեռագրում:
«Մենք քննադատում ենք այդ հարձակումը, կարևոր ենք համարում ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ վճռական պայքարը»,-նշում է Ալիևը: