Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է ներկայացրել և լքել երկիրը, փոխանցում է «Խարկով» գործակալությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը:
«Նախարարների կաբինետում իմ աղբյուրը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին է ներկայացվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի դիմումը: Ինքը՝ Ավակովը, Կնյաժիչիում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո մեկնել է Կանադա և այդպես էլ չի վերադարձել Ուկրաինա»,-գործակալությունը մեջբերում է Ցարյովի խոսքը:
Նրա խոսքով՝ ՆԳՆ ղեկավարը լքել է երկիրը, քանի որ վախենում է բնակարանային գողության հանցավոր սխեմայի հրապարակայնացումից, որում մասնակցել են զոհված ոստիկանները: «Եվ քանի դեռ նա չի ստացել իր անվտանգության երաշխիքը, նա չի վերադառնա Ուկրաինա»: