Եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա. Արամ Սարգսյանը` ստորագրված հուշագրի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները հրապարակում են իրենց հուշագիրը՝ 2017-ի ընտրությունների փուլում իրենց համագործակցության վերաբերյալ։

Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց.

«Շնորհավորում և ողջունում եմ մեր համագործակցությունը և ձևավորվող դաշինքը: Սա մեր կուսակցության 15-ամյա գործունեության 3-րդ դաշինքն է: Առաջինը «Արդարությունն» էր, որը հոկտեմբերի 27-ից հետո ձևավորվեց: Այն որոշակի արդյունքներ գրանցեց: Երկրորդը ՀԱԿ-ի հետ համագործակցությունն էր»:

Նա հույս հայտնեց նաև, որ ընտրությունների ժամանակ ճշգրիտ և ակտիվ աշխատանքի արդյունքում կունենան հանրային մեծ աջակցություն և մասնակցություն:

Մանրամսները` տեսանյութում:




Լրահոս