Չափազանց պատասխանատու և պարտավորեցնող օր է այսօր. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները հրապարակում են իրենց հուշագիրը՝ 2017-ի ընտրությունների փուլում իրենց համագործակցության վերաբերյալ։ Հուշագրի ստորագրումից հետո ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ինձ համար չափազանց պատասխանատու և պարտավորեցնող օր է այսօր:  Ավելի քան մեկ տարի առաջ, երբ ազդարարում էինք «Լուսավոր Հայաստանի» ստեղծման մասին և հռչակում էինք մեր լուսավոր նպատակները, վստահ էինք, որ մեր երկրում բեկում առաջացնելու, հաջողության հասնելու միակ գրավականը նույն տեսլականն  ու երազանքը կիսող գործիչների ջանքերի համադրման, ուժերի մեկտեղման ու միավորման մեջ է: Այդ վստահությունը մինչ օրս շարունակվում է»,-իր ելությում նշեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները` տեսանյութում

 




Լրահոս