shamshyan.com-ը գրում է, որ արդեն 1.5 ժամ է, «Նաիրիտ» գործարանի մեծ թվով աշխատակիցներ «Նաիրիտ» գործարանի դիմացի գլխավոր ճանապարհը փակել են և հրաժարվում են այն բացել՝ հայտարարելով, որ կառավարության տված խոստումը հերթական անգամ «օդ դուրս եկավ»։ Այս պահին ժամանել են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ ինչպես ոստիկանության Շենգավիթի բաժնից, այնպես էլ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները», ովքեր փորձում են աշխատակիցներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: