Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի գտնվի այսօր Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը:
31-ամյա ֆուտբոլիստը իսպանական ակումբի հետ մեկնել է Ճապոնիա, որտեղ կկայանա աշխարհի ակումբային առաջնությունը: «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը հայտնի կդառնա Երևանի ժամանակով 23:00-ին: Մրցանակին հավակնում են Ռոնալդուն, Անտուան Գրիզմանը և Լիոնել Մեսսին: