Այսօր ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «1000 դրամների նախագիծ» անվանումը ստացած նախագիծը, ըստ որի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Վիգեն Սարգսյանը նշեց, որ հազար դրամի պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառության հետևյալ կատեգորիաների՝ եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ զինծառայող կամ զոհված զինծառայող: