Մշակվում է բնական պաշարների կառավարման հայեցակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել են բնական պաշարների կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, այդ նպատակով Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային հանձնախումբ, որի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների մասնագետները, գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Հանձնախումբը ղերկավարում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:

Նախատեսվում է մինչև տարեվերջ մշակել և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնել Բնական պաշարների կառավարման հայեցակարգը։
Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։

Վերլուծելով ոլորտում առկա իրավիճակը՝ փաստաթղթով փորձ կարվի բարձրացնել Հայաստանի բնական պաշարների կառավարման արդյունավետությունը։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս