Շվեյցարական Նիոն քաղաքում քիչ առաջ ավարտվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի վիճակահանությունը: Խմբային փուլի հաղթողները 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացնեն փետրվարի 14-ին, 15-ին, 21-ին, 22-ին: Պատասխան խաղերը կանցկացվեն մարտի 7-ին, 8-ին, 14-ին, 15-ին:
Զույգերը բաշխվել են հետևյալ կերպ՝
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Մոնակո» (Մոնակո)
«Ռեալ» (Իսպանիա) – «Նապոլի» (Իտալիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Բորուսիա Դ.» (Գերմանիա)
«Բավարիա» (Գերմանիա) – «Արսենալ» (Անգլիա)
«Պորտու» (Պորտուգալիա) – «Յուվենտուս» (Իտալիա)
«Բայեր» (Գերմանիա) – «Աթլետիկո» (Իսպանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)
«Սևիլիա» (Իսպանիա) – «Լեսթեր» (Անգլիա)