
Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացել է Ֆիլիպ Կիրկորովի համերգը: Համերգի ժամանակ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրում կազմակերպության» անդամները «հայ Ֆիլիպ, գրողի ծոցը գնա» ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով վանկարկումներ են հնչեցրել, փոխանցում է ադրբեջանական musavat կայքը:
Անվտանգության աշխատակիցներն ակտիվիստներին դուրս են բերել համերգասրահից՝ հանձնելով նրանց ոստիկաններին:
Ադրբեջանական կայքը գրում է, որ նման դեպք է տեղի ունեցել նաև Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգի ժամանակ: Նրա համերգը փորձել են խափանել Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով: