Դավիթ Բաբայանը` սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, ,,ՈՒՏՅՈՍ,, տիպի զենքից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս նշեց, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ կարելի է բացատրել, թե ինչու  են նրանք  հենց այս օրն ավելի ագրեսիվացել. «Խնդիրը նրա մեջ է, որ այսօր Հեյդար Ալիևի մահվան  օրն է՝ 13-րդ տարեդարձը»:

Ըստ նրա՝  դա է միակ պատճառը, որ նրանք այսօր ավելի ագրեսիվ են դարձել. «Որևէ տարօրինակ բան չի կատարվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս