Հալեպում հարյուրավոր զինյալներ վայր են դրել զենքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի արևելյան շրջաններում մեկ օրում 728 զինյալ է հեռացել՝ վայր դնելով զենքերը: Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

Ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներից հաջողվել է դուրս բերել նաև 13 հազար խաղաղ բնակչի: Բոլոր փախստականներին բնակեցրել են հատուկ հումանիտար կենտրոններում: Բացի այդ, ռուս զինծառայողները շարունակում են Հալեպի արևելյան շրջանների ականազերծման աշխատանքները:

Ավելի վաղ սիրիական բանակը ակտիվ հարձակում է սկսել Հալեպում: ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ վերադարձվել է քաղաքի տարածքի մոտ 93% -ը:




Լրահոս