Քաղաքական գործընթացներում ներգրավված կլինի մեր ողջ ժողովուրդը՝ ուզեն, թե չուզեն, քանի որ դա վերաբերելու է մեր պետության ապագային: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով այսօր մասնակցում էր «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրմանը:
«Այստեղ գտնվում եմ, որովհետև այս ուժի հետ բազմաթիվ հույսեր կան կապված և այս ուժն այն հիմքը դրեց ապագա գործընթացների մեջ, որը երկարատև սպասված էր: Այս ուժը պետք է դառնա հակակշիռ` իշխող կուսակցությանը, բնականաբար», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան