Արթուր Սարգսյանի («Հաց բերող») առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ սեփական մեքենայով «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի («Հաց բերող») առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ArmLur.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը հայտնեց, որ գիշերը ժամը 23:00-ին են նրան տարել հիվանդանոց. «Հետազոտվել է, որի արդյունքում պարզվել է մակերեսային գաստրիտ: Հետազոտել ենք գաստրասկապիս, էխո, ռենգեն, բոլոր անալիզներ արել ենք, խորհուրդները տվել ուղարկել ենք»

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ:  Ըստ մեղադրանքի՝ նա օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն և  ապօրինի զենք-զինամթերք փոխադրելուն ու կրելուն:

Նշենք, որ Արթուր Սարգսյանը  2-րդ կարգի հաշմանդամություն ունի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս