Հարությունյան Արթուրն արդեն յոթ տարի է ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում է ՀՀ Զինված ուժերում: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սահմանամերձ համայնքում բնակվելը նրան օգնում է, երբ գիտես, որ ընտանիքը սահմանամերձ գյուղում է ապրում, սակայն Արթուրի խոսքով, պարտադիր չէ դա իմանալ, քանի որ մի բուռ հող է մնացել և այն պաշտպանել է պետք:
Արթուրը դժվարացավ նշել, թե ապրիլյան պատերազմից հետո զինծառայողներին փոխհարաբերություններում ինչ է փոխվել, քանի որ նրա խոսքով, իրենց միջև հոգատարություն միշտ էլ եղել է: