Նորմատիվ փաստաթղթերի վերանայումը` անհրաժեշտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման, վերանայման ու տեղայնացման գործընթացն իրականացնող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագիր-ժամանակացույցին համապատասխան:

Նիստը վարել է Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել աշխատանքային խմբի անդամ, ոլորտի պատասխանատուներ, ինչպես Կոմիտեի աշխատակազմից, այնպես էլ՝ այլ շահագրգիռ գերատեսչություններից:

Քննարկման հիմնական թեման սեյսմակայուն շինարարության նորմերն էին` առաջնահերթ մշակման և տեղայնացման ենթակա նորմատիվ փաստաթղթերի ցանկի հաստատումը, նախկին ԽՍՀՄ նորմատիվ փաստաթղթերի տեղայնացումը` հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական առանձնահատկությունները, ինչպես նաև 1991 թվականից հետո մշակված և հաստատված հանրապետական նորմատիվ փաստաթղթերի վերանայման հարցերը:

Ներկաների համոզմամբ անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ոչ միան նորմատիվ փաստաթղթերի եվրասիական, այլև՝ ամերիկյան և եվրոպական ուղղությունները, որից հետո հնարավոր կլինի մշակել ու կիրառության մեջ դնել ազգային մոդել, մեր տարածաշրջանին բնակլիմայական պահանջներին համապատասխան:

Սեյսմակայուն շինարարության ոլորտի պատասխանատուների համոզմամբ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն պետք է լինի շինարարության ոլորտում մշակված նորմատիվների դաշտը համակարգող կառույց:




Լրահոս