Քննարկվեցին կամրջաշինության ոլորտում միջազգային փորձի ներդրման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-ին ընդունեց «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։

Ներկայացնելով ընկերության գործունեության շրջանակներն ու ծրագրերը՝ Օ. Հաթերը նշեց, որ կամրջաշինության ոլորտում ունեն շատ հարուստ փորձ: Տարաբնույթ կոնստրուկցիաներով, այդ թվում` նաև սեյսմակայուն, կամուրջներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում։ Նրա խոսքով՝ Հայաստանի նման լեռնային երկրում, որտեղ կա երկրաշարժի վտանգ, նման կոնստրուկցիաներով կամուրջների կառուցումն արդյունավետ ու անվտանգ կլինի։

Նախարար Վահան Մարտիրոսյանը, ընդգծելով առաջարկի կարևորությունը, նշեց, որ ապագա համագործակցության հնարավորություններ տեսնում է հատկապես Սպիտակ քաղաքում նախատեսվող կամրջի շինարարությունում։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղում աշխատանքների ծանոթանալուց հետո քննարկել համագործակցության հնարավորությունները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս