Նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Արտաշատի բժշկական կենտրոնում այսօր նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս տեղեկությունն ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ այսօր Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։

Հավելենք, որ վերոհիշյալ հիվանդանոցում սա նորածնի մահվան միակ դեպքը չէ: Մասնավորապես նման դեպք է գրանցվել նաև 2014թ.-ին և այս տարվա փետրվարի 7-ին:

Թե ինչ են պարզվել նախորդ դեպքերից հետո կատարված մասնագիտական ուսումնասիրությունները, դեռևս հայտնի չէ: Փաստն այն է, որ դեպքերը կրկնվում են, իսկ կանխարգելման փորձեր, կարծես, չեն իրականացվում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս