Ինչպես է ոստիկանը «սարքել» Յոնջլախցի Նորոյի գլխին, երբ 28 հոգի հարձակվել են նրա տան վրա. քրեական հեղինակությունն ուշագրավ մանրամասներ է պատմում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Աստղիկ» բժշկական կենտրոնում այս տարվա սեպտեմբերի 2-ին հրազենային վնասվածքներից մահացել էր Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանը: ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանը: Իսկ դեկտեմբերի 2-ին նույն գործի շրջանակներում ձերբակալվեց նրա ազգականը` քրեական հեղինակություն համարվող Նորայր Ղազարյանը (Յոնջլախցի Նորո): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցել է կալանավորի հետ: Նա վստահեցրեց, որ կատարվածն ինքնապաշտպանություն է եղել, քանի որ 28-30 անհայտ անձ զինված հարձակվել է իր տան վրա, վնասել կնոջը, իսկ մանկահասակ երեխան վախից առողջական խնդիրներ է ձեռք բերել. «Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ: Ո՞վ կպատկերացներ, որ էդ 20 տարեկան լակոտները կհարբեն, կհարձակվեն: Բա ինքնապաշտպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ես իմ ճիշտն ունեմ: Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- հայտնեց Ն. Ղազարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս