Հանրապետության որոշ ավոտճանապարհներին ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Հրազդանի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ – տեղ առկա է մերկասառույց:

Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս