
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ի ներսում վերջին դրամատիկ փոփոխություններից հետո, Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում, որն արտահայտվելու է նաև այս որոշմամբ։ Հայտնի է, որ 1999 թվականից իշխանական ուժի գրեթե բոլոր ընտրությունների շտաբի պետը եղել է Հովիկ Աբրահամյանը։
Մինչև դեկտեմբերի 20-ը Սերժ Սարգսյանը կուսակիցների նեղ շրջանակի համար կհստակեցնի նախընտրական ցուցակում Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի և Տարոն Մարգարյանի տեղերը։ Հայտնի է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։