ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պատմել է, թե ինչու 1991թ.-ին չձերբակալեց ՌՍՖՍՌ կառավարության ղեկավար Բորիս Ելցինին, Ուկրաինայի Գերագույն խորհրդի ղեկավար Լեոնիդ Կրավչուկին և Բելառուսի Գերագույն խորհրդի ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գորբաչովի խոսքով՝ նա չգիտեր, թե ինչ են պլանավորում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի առաջնորդները: Ինչպես նաև նա պատմել է, թե ինչու նրանց չձերբակալեց:
«Կարծում եմ, որ քաղաքացիական պատերազմի հոտ էր գալիս: Կստացվեր, որ ես նման քայլի կգնամ, որպեսզի պահեմ իշխանությունը, սակայն պետք էր հասնել ժողովրդավարական ճանապարհով»,-ասել է Գորբաչովը՝ հավելելով, որ նման սցենարը «պայթյունավտանգ» կլիներ երկրի համար:
Բացի այդ, ԽՍՀՄ առաջին նախագահը նշել է, որ չէր ցանկանա, որպեսզի արյուն թափվեր: