Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել ԲՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում: Նա այս առիթով հանդիպել է անձամբ Գագիկ Ծառուկյանին, որը դեռ քաղաքականություն վերադառնալու մասին հստակ դիրքորոշումը չի հայտնել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ: «Բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով կմասնակցի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս