
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում այսօր 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Milliyet-ը:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Տեղի սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01:42-ին: Էպիկենտրոնը գտնվում է Օզալպ շրջանում լեռնային հատվածում, 8 կմ խորության վրա:
Ցնցումներ են գրանցվել նաև հարևան նահանգներում: