Կոտայքի մարզում, «Առինջ Մոլ» տանող ճանապարհին, այսօր ժամը 08։20-ի սահմաններում թիվ 46 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Ավտոբուսում եղել են նաեւ ուղեւորներ, նրանք չեն տուժել. Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: