ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է նախկին ԽՍՀՄ տարածքում նոր միության ստեղծման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ հանրապետությունների միավորումը կարող է լինել նախկին կազմով:
«Սովետական Միություն՝ ոչ, սակայն Միություն՝ այո…Նախկին սահմաններում և նույն կազմով, սակայն կամավոր: Կարծում եմ, որ նոր Միություն կարող է լինել»,-ասել է Գորբաչովը:
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ «Սովետական Միության համար պայքարել է մինչև վերջ»: