Ռուսաստանը ցանկանում է կարգավորել Ճապոնիայի հետ հարաբերությունները. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճապոնական հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է այն մասին, որ Մոսկվան ցանկանում է կարգավորել Տոկիոյի հետ հարաբերությունները: Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Նրա խոսքով՝ «խաղաղ համաձայնագրի բացակայությունը ժամանակավրեպ է, որը գալիս է անցյալից»: Ընդ որում, նա հավելել է, որ ժամանակավրեպությունը պետք է վերացնել:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ պատրաստ է վերջ դնել Ռուսաստանի հետ տարածքային վեճին:




Լրահոս