Արմեն Վիրաբյանը դիմել է Ալիևին. ադրբեջանական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանական haqqin.az կայքը գրել էր, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա նաև ոմն Արմեն Վիրաբյան: Ըստ կայքի` Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, որում հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը: Նա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա:

Այսօր նույն կայքը տեղեկություն է տարածել այն մասին, թե Վիրաբյանը օգնություն է խնդրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից և ցանկանում այցելել Բաքու:

Կայքը մեջբերում է Ալիևին ուղղված դիմումի տեքստը.

«Ձեզ է դիմում քաղաքացիական ակտիվիստ Արմեն Վիրաբյանը: Տարիներ շարունակ ես պայքար եմ մղել Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, ով ճնշում է ժողովրդին, մարդու իրավունքներն ու կեղծում ընտրությունները: Ես ստիպված էի փախչել Հայաստանից, քանի որ ընդդիմադիր գործիչ Ռաֆֆի Հովհաննիսյանի վստահված ներկայացուցիչն էի և մասնակցում էի բողոքի զանգվածային ակցիաներին: Խնդրում եմ միջամտել իմ անվտանգությունն ապահովելու  գործում և օգնել քաղաքական ապաստան ստանալ երրորդ երկրում»:




Լրահոս