Դեկտեմբերի վերջին նախատեսվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացնել ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպումը, որի ժամանակ այլ հարցերի հետ քննարկվելու է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականին հայտնել է ՀԱՊԿ ներկայից գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է Razm.info-ն:
Ըստ պաշտոնյայի՝ նախագահները քննարկելու են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ ՆԱՏՕ-ի սպառազինության և ենթակառուցվածքների տեղակայմանը պատասխանելու և այլ հարցեր:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն իր հերթին պարբերականին տեղեկացրել է, որ գագաթաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 26-ին:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ պաշտոնը ռոտացիայով ղեկավարելու են կազմակերպության անդամ բոլոր պետությունները: