Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ են համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ նման որոշումը կապված է Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի չիրականացման հետ:
«Մինսկի գործընթացը դժվար է ընթանում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ևս մեկ անգամ երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,-ասել է Մերկելը Բեռլինում լրագրողների հետ զրույցում:
Օլանդն իր հերթին նշել է, որ «դեռևս առաջընթաց չի տեսնում» և, ինչպես Գերմանիայի կանցլերը, նա ևս կողմ է հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը: