Գենետիկայից կախված է, թե ինչպիսի տեսք կունենանք մեծ հասակում: Սակայն դա միակ գործոնը չէ: Դա նաև կախված է մեր ամենօրյա սովորություններից:
1. Սննդակարգից յուղը բացառելը

Շատերը, հետևելով կազմվածքին, թույլ են տալիս այդ սխալը. բացառում են սննդակարգից յուղ պարունակող մթերքները: Սննդակարգում պետք է ներառել կարմիր ձուկը, ընկուզեղենը, թթվասերն ու կարագը:
2. Ձողիկով հյութ խմելը

Երբ մենք հյութը խմում ենք ձողիկով, բերանի շուրը կնճիռներ են առաջանում: Դա վերաբերում է նաև ծխելուն:
3. Կողքի վրա քնելը

Երբ մենք քնում ենք կողքի կամ փորի վրա, ևս կնճիռներ են առաջանում: Ամենալավ դիրքը՝ մեջքի վրա:
4. Կեցվածքին չհետևելը

Երբ սխալ դիրքով ենք նստում, ողնաշարը ծռվում է, մկանները լարվում են, ինչը հոգնածություն է առաջացնում:
5. Արևից պաշտպանվել միայն հանգստի ժամանակ

Ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի ծերացման գլխավոր պատճառն են:
6. Ջեռուցման չարաշահումը

Տեղանքը ջեռուցելիս օդը չոր է դառնում: Դա միանգամից անդրադառնում է մազերի և մաշկի վրա:
7. Քաղցրից ամբողջությամբ հրաժարվելը

Մեծ քանակությամբ քաղցրը վնասակար է: Սակայն պետք չէ ամբողջությամբ հրաժարվել: Եթե քաղցրի կարիք եք զգում` մրգեր և բանջարեղեն օգտագործեք:
8. Շատ հեռուստացույց դիտելը

Հեռուստացույցի առջև 1 ժամ անցկացնելը մեր կյանքը կրճատում է մոտ 22 րոպեով:
9. Քիչ քնելը

Օրական պետք է քնել 7-8 ժամ: Երբ քիչ ենք քնում, օրգանիզմը չի հասցնում վերականգնվել:
10. Տառապել սթրեսից անկազմակերպության պատճառով

Քրոնիկ սթրեսը լուրջ վնաս է հասցնում բջիջներին:






























