Դեկտեմբերի 5-ին Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում բռնկված հրդեհի հետևանքով անօթևան մնացած 5 ընտանիքների համար բնակարաններ վարձակալելու խնդիրը լուծված է:
Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էր 5 ընտանիքի բնակարան՝ գույքով, հագուստով ու փաստաթղթերով հանդերձ: Նշված ընտանիքներին օգնելու համար Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարեց ավագանու արտահերթ նիստ, որն այսօր չկայացավ` ընդիմադիր ավագանու անդամների բոյկոտի պատճառով:
Այսօր նաև հանգանակություն էր կազմակերպվել, որի ժամանակ հավաքվել է շուրջ 1,7 մլն դրամ գումար: ԲՀԿ Վանաձորի ավագանու անդամները, սակայն, այսօր գումար են հատկացրել հրդեհից տուժած 5 ընտանիքներին: Ինչի հետ կապված ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցը հաղորդագրություն է տարածել, որի մեջ ասվում է, որ ԲՀԿ Վանաձոր խմբակցության անդամները ԲՀԿ մարզային կենտրոնական գրասենյակում որոշում են կայացվել դիմել ԲՀԿ հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:
Վերջինս յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել է 300.000 -ական դրամ և ևս 100.000-ական դրամ, որպեսզի այդ մարդիկ կարողանան հոգալ Ամանորի իրենց ծախսերը:
Չնայած Գագիկ Ծառուկյանի այս քայլը գովասանքի է արժանի, սակայն չպետք է մոռանալ, որ առջևում 2017 թվականի ԱԺ ընտրություններն են:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր