Դեսպան Եգանյանը ելույթով հանդես է եկել Իսլամական պետության գերությունից եզդիների ազատագրմանը նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Տորոնտոյի «Zoomer Media» կենտրոնում մասնակցեց Իսլամական պետության գերությունից եզդիների ազատագրմանը նվիրված միջոցառմանը, որը նախաձեռնել էր «One Free World International» կազմակերպությունը` Մարդու Իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներ, լրագրողներ:

Միջոցառման ընթացքում իր ունեցած ելույթում դեսպան Եգանյանը մանրամասն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը` զուգահեռներ անցկացնելով նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված վայրագությունների և 2014թ. Իրաքում Իսլամական պետության կողմից եզդիների նկատմամբ իրականացված բռնությունների միջև: Դեսպանը նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ միջազգային ամենատարբեր հարթակներում բարձրաձայնեց Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների վայրագությունների ու դրա սպառնալիքների մասին:

Ավարտելով ելույթը` դեսպանը խոսեց եզդիների՝ Հայաստանի ազգաբնակչության լիիրավ անդամ լինելու, այլ ազգային փոքրամանությունների հետ նրանց հավասար իրավունքների, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կառուցվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի մասին:

Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրել Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը՝ Կանադա տեղափոխված սիրիահայ Աննա Մարիայի կատարմամբ:




Լրահոս