Դեկտեմբերի 7-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել եւ բռունցքով հարվածել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատճառը, վերջինիս պատմածի համաձայն, եղել է այն, որ իր հարցը դուր չի եկել պատգամավորին, իսկ Ռ. Հակոբյանը չի հերքել տեղի ունեցածը:
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Վահե Մակարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ միջադեպի հետ կապված հետաքննություն էր սկսվել` ՀՀ դատախազության ցուցումով:
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ թեև քրեական գործ չի հարուցվել, սակայն գործը տեղափոխվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: