
Քիչ առաջ ArmLur.am-ին ահազանգ եղավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է տիրում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ`ՔԿՀ երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Թե ինչն է եղել պատճառը, դեռեւս պարզել չհաջողվեց:
Նույն տեղեկությունների համաձայն`շտապ կանչով ՔԿՀ են ժամանել իրավապահները: Այժմ տեղում քննչական աշխատանքներ են իրականացվում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցի`ասացին, որ նման տեղեկություն դեռեւս չունեն: