
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում: Պարզվել է, որ երբեմնի պետ Հրանտ Կարապետյանը՝ Կովալենկո Շահգալդյանի փեսան, տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով: Այն անվանել են «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել:
Այս բաժինը բացահայտվել է Մաշտոցի հարկային տեսչության աշխատողի՝ կաշառքի գործով ձերբակալությունից հետո: Մեր տեղեկություններով՝ ապօրինի բաժնի աշխատակիցներին այժմ ստիպում են դիմումներ գրել, իսկ նրանք պատահական մարդիկ չեն, մեկը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանի սանիկն է, մյուսը՝ ընկերոջ որդին: Հենց այս պատմության պատճառով Հրանտ Կարապետյանին տեղափոխեցին Գավառ՝ հարկային տեսչության պետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: